Հասարակություն

ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ 3 վիրավորից 2-ը երեխաներ են

Փետրվարի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի վարած Mercedes մակնիշի և 37-ամյա Արմեն Ա․-ի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ 10-ամյա Է․ Ա․-ն, 37-ամյա Ելենա Ա․-ն և 13-ամյա Մ․ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։  Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։