Հասարակություն

Առևտրի կենտրոնի տարածքում «դրիֆտ» կատարած երիտասարդը տարվել է ոստիկանություն

Փետրվարի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի տարածքում ինչ-որ մեկը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով է անում:

Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և Երևանի պարեկները հայտնաբերել են 29-ամյա վարորդին և մեքենայով հանդերձ տեղափոխել բաժին։

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: