Հասարակություն

Որ ավտոճանապարհներն են փակ և դժվարանցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) անվաշղթաների կիրառման դեպքում դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝  բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:։

Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենիս քաղաքում տեղում է ձյուն։