Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Էստոնիային՝ Անկախության օրվա առթիվ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի անկախության օրվա առթիվ․

«Մեր անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Էստոնիայի մեր սիրելի բարեկամներին՝ անկախության օրվա կապակցությամբ:

Մենք փայփայում ենք մեր ամուր կապերը և հույս ունենք շարունակել սերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և շահերի վրա բոլոր ձևաչափերում՝ ներառյալ ՀՀ-ԵՄ գործընկերությունը»,-նշված է գրառման մեջ: