Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (Մ-10) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Ալավերդի (Մ-6), Վանաձոր-Դիլիջան (Մ-8) ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Շիրակի մարզում (բացի Գյումրի քաղաքից), Գորիս, Կապան քաղաքներում, Շինուհայր գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։