Հասարակություն

Փարաքարում արված և մեկնարկող աշխատանքների մասին՝ թվերով․ նախարար

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Փարաքարում արված և մեկնարկող աշխատանքների մասին թվերով. 2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց, որոնց շինարարական աշխատանքների արժեքը շուրջ 4 միլիարդ դրամ է։

Ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները, հիմնանորոգվել է շուրջ 4 կմ ճանապարհ, իրականացվել են գազաֆիկացման, լուսավորման ցանցի ընդլայնման, փողոցների սալիկապատման, բակերի ասֆալտապատման աշխատանքներ։

Միայն սուբվենցիոն ծրագրով իրականացվել է 650 միլիոն դրամի աշխատանք, ևս 1 միլիարդ դրամի հայտ ներկայացված է 2025 թվականին հաստատման։

Նախագծման փուլում է Նորակերտ ֊ Բաղրամյան ֊ Այգեկ ֊ Մերձավան ֊ Փարաքար ճանապարհը։

Վերը թվարկվածն աշխատանքների ամբողջ ցանկը չէ՝ շատ ավելին է արվել ու շատ ավելին է արվելու»։