Հասարակություն

2024-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 000 դրամ․ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սա միջին ամսական աշխատավարձի աճն է։ 2024թ.-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։

Այս ցուցանիշը 2018թ.-ին կազմում էր 172700 դրամ։ Այսինքն միջին աշխատավարձը աճել է 66 տոկոսով, սակայն, եթե միջին կշռված եկամտային հարկը 2018-ին 25,3% էր, ապա 2024-ին՝ 20 տոկոս, այսինքն 5,3 տոկոսային կետով էլ իջել են հարկերը։

Ուշադրություն դարձրեք, որ 2013-2018 թթ. միջին աշխատավարձը աճել է ընդամենը 26200 դրամով, այնինչ 2018-2024 թթ. աճել է 114500 դրամով։