«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Կենտրոնական Եվրոպայի սառցադաշտերի գրեթե 40%-ը կրճատվել է 2000-ից 2023 թվականներին։
Արբանյակային տարբեր դիտարկումների, այդ թվում՝ CryoSat ծրագրի տվյալների օգտագործմամբ իրականացված նոր հետազոտությունը մտահոգիչ մանրամասներ է բացահայըում սառցադաշտերի կրճատման արագության մասին:
CryoSat-ը Եվրոպական Տիեզերական Գործակալության բևեռային սառույցի մակերեսի և հաստության փոփոխությունների մոնիթորինգի ծրագիր է, ցածր մերձերկրյա ուղեծրի արբանյակների օգտագործմամբ»: