Փետրվարի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 45-ամյա Արթուր Կ.-ն իր վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 47–ամյա Իրինա Խ.–ին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլորագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ․ Շամշանի տեղեկություններով, վարորդ Արթուր Կ․–ն աշխատում է «Երևան սիթի» սուպերմարկետների Ռուբինյան 15/5 մասնաճյուղի տնօրեն։