Հասարակություն

Հոսպիտալում զինծառայող է մահացել

Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել:

Ցավակցում և վշտակցում ենք հիվանդության հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքին»,- նշեց նա: