Հասարակություն

«Զվարթնոց»-ում ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են.

«Չնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և կիրառված սարքավորումների շնորհիվ օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ:

Շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին նման ծանր եղանակային պայմաններում անվտանգ թռիչքներ ապահովելու և ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար:

Մեր բոլոր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք»: