Հասարակություն

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ ոչ մի ավտոմեքենա ամառային անվադողերով չի երթևեկում

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ -ից տեղեկացնում են, որ ՓԲԸ-ի ոչ մի ավտոմեքենա ամառային անվադողերով չի երթևեկում։

«2024թ. նոյեմբերի 1-ին TOYOTA HIACE մակնիշի 37, FORD TRANSIT մակնիշի 5, NISSAN մակնիշի 6, MERCEDES-BENZ մակնիշի 2 և JIN BEY մակնիշի 9 ավտոմեքենաների անվադողերը փոխարինվել են բացառապես նոր, 2024թ.արտադրության ձմեռային անվադողերով:

Եղեք առողջ և վստահեք մեզ, քանզի մեր անձնակազմը անմնացորդ նվիրումով կատարում է իր աշխատանքը»: