Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը ոստիկանությունից ազատ են արձակվել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ՆԳՆ-ից։ Այլ մանրամասներ ՆԳՆ-ից չհայտնեցին։
Հիշեցնենք, Ղուկասյանն ու թիկնապահն ավելի վաղ ձերբակալվել էին ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով։
Ղուկասյանին դիմավորել են ոստիկանության մոտ հավաքված քաղաքացիները։