Հասարակություն

Վթարային գազանջատումներ՝ Կոտայքի և Տավուշի մարզերում

Վթարային գազանջատումներ՝ Կոտայքի և Տավուշի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են՝ «Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 20-ին ժամը 11։15-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 15։00։

Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 20-ին ժամը 10։00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վ․Աղբյուրակ, Մաքրավան և Կենտրոն թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 13։00։

Հողային շերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 20-ին ժամը 08։25-ից դադարեցվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի մի հատվածի (Կոմոյի 80 հասցեին հարակից տարածք) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 16։30»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական