Հասարակություն

Վարդան Ղուկասյանն ու թիկնապահը ձերբակալվել են

Քիչ առաջ բերման են ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու թիկնապահը. այս մասին տեղեկացրել է Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջը։

ՆԳՆ-ից այս կապակցությամբ հայտնեցին, որ 2 անձ ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով։

«Նրանք տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի բաժանմունք»,- Radar Armaenia-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հայկ Մագոյան