Հասարակություն

«Ծնողներն ասում են՝ մանկապարտեզ երեխաների սպիտակեղենն իրենք են տանում». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է մանկապարտեզներում անկողնային սպիտակեղենի թեմային։ «Ծնողներն ասում են՝ երեխաների համար իրենք են անկողնային սպիտակեղենը տանում։ Բայց ինձ թվում է՝ այստեղ էլ մենք մեր քաղաքականությունը պետք է որոշենք ու ստանդարտ դնենք»,- ասել է նա։ 

Նրա հարցադրմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ կա գույքի առանձին ցանկի հրաման, և նշված պարագաները ևս ներառված են դրանում։

Նշենք, որ կառավարության այսօրվա որոշմամբ 2025թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվեց վերաբաշխում՝ 1․593․349 հազար դրամի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում