Հասարակություն

Մանուկ Բարսեղյանը՝ ճարտարապետաշինարարականի ռեկտոր

Կառավարությունը հաստատեց Ճարտարապետության և շինարարության համալսարանի  ռեկտորի ընտրության արդյունքները։ Բուհի հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր է ընտրել ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մանուկ Բարսեղյանին, որը մոտ մեկ տարի է՝ բուհի ռեկտորի պաշտոնակատարն էր։

Համալսարանի ռեկտորի հաստիքը թափուր էր մնացել Եղիազար Վարդանյանի՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո։

Բարսեղյանը կարևորել է բուհում կրթության որակի բարելավումն ու դրանք միջազգային չափանիշներին հասցնելը, անդրադարձել է որոշ կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրմանը։