«Բացի ֆեյք-նյուզից, ուրիշ իրականություն կա, որ դեռ ստեղծված չի, և մենք ուզում ենք այդ նոր իրականությունը ստեղծել։ Բայց նոր իրականությունը առանց ֆինանսավորման հնարավոր չէ ստեղծել»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով համայնքային նշանակության ծրագրերին։
«Այսօր հանրապետությունում այնպիսի փոսեր կան, որոնց խնդիրը տասնյակ տարիներով չի լուծվում, և մենք գործիքների բազմազանությամբ այդ հարցն ենք դնում։ Հա, կառավարությունը չի տեսնում այդ փոսը, չի ընկալում փոսի կարևորությունը, համայնքը չի ընկալում փոսի կարևորությունը, բայց, բնակիչ, դու ինքդ ֆիքսիր փոսի կարևորությունը, գնա ինքդ, փոսի փողն էլ տալիս ենք քեզ»,- ասել է նա՝ նշելով, որ ակտիվ կոմունիկացիա պետք է իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում