Հասարակություն

Նոր սահմանադրության ընդունումն էական նշանակություն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին, որը, ըստ վարչապետի, ձևակերպված և ամբողջականացված չէ մի փաստաթղթի մեջ։

Նա նշել է, որ այս ուղերձի առանցքային նպատակն է ներկայացնել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը՝ 14 դրույթից բաղկացած, որն այս ընթացքում մշակել ենք։

Փաշինյանը, դրույթներից մեկում, խոսել է ՀՀ սահմանադրության մասին՝ նշելով, որ էական է համաժողովրդական հանրաքվեով նոր սահմանադրության ընդունումը, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։

«Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- նշել է նա։