Հասարակություն

Հայաստանի խնամքի հաստատություններում քանի շահառու կա

Հայաստանում գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում 592 շահառու կա. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Գերատեչության ենթակայության «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ -ում խնամք է ստանում՝

  • միայնակ մոր երեխաներ՝ 17,
  • միակողմանի ծնողազուրկ երեխաներ՝ 2,
  • երկկողմանի ծնողազուրկ՝ 105:

Երեխաներն ընդունվել են հաստատություն ծանր հաշմանդամության, ուղեկցող հիվանդությունների պատճառներով:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամք է ստանում

  • միակողմանի ծնողազուրկ՝ 4,
  • միակ ծնողին կորցրած՝ 2,
  • 100 շահառու ընդունվել են հաստատություն հաշմանդամության պատճառով՝ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում։

Խարբերդի մասնագիտացված մանկատան  250 շահառուից՝

  • միակողմանի ծնողազուրկ են 29-ը,
  • երկկողմանի ծնողազուրկ` 3-ը,
  • միակ ծնողին կորցրած` 1-ը,
  • ընկեցիկ` 8-ը,
  • միայնակ մոր երեխա` 39-ը,
  • երկու ծնողի երեխա` 170: 

Նշենք, որ «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ում խնավող 54 երեխա հաշվառված է որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, իսկ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ -ում խնավող 58 երեխա հաշվառված է որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա։

Հայկ Մագոյան