Հասարակություն

ԵԽԽՎ-ում ՀՀ հարցերով համազեկուցողը ներկայացրել է ՀՀ առաջիկա այցի մանրամասները

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիթորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ: Վերջինս ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: