«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 12-18-ը (2025թ.)
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
- Նոր Նորքում՝ փետրվարի 12-ին և 18-ին,
- Արաբկիրում՝ չի գերազանցել,
- Շենգավիթում՝ փետրվարի 17-ին և 18-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․
- Նոր Նորքում՝ փետրվարի 17-ին
- Կենտրոնում՝ փետրվարի 12-ին և 13-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։