Հասարակություն

Զորամասի ճաշարանում բռնկված հրդեհը մարվել է

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։ Տուժածներ չկան:

Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն էլ ի լրումն ՊՆ հաղորդագրության հայտնել է. «Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը: Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»: