Հասարակություն

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: