Հասարակություն

Մխիթար Հայրապետյանը կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգի հետ

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը IDEX2025-ի շրջանակում կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումի հետ։ Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

ՀՀ ԲՏԱ նախարարության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում` «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: