Մերձավանում փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության, խուլիգանության և ապօրինի զենք պահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է ևս 1 անձ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին կրակոցներ էին հնչել Մերձավանի վարչական ղեկավարի տան դիմաց, որի հետևանքով մեկ անձ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։
Արդեն 4 անձ կալանավորված է, 3-ը տնային կալանքի տակ են։
Հայկ Մագոյան