ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով դատավարության ժամանակ նախագահող դատավոր Արթուր Ոսկանյանը հիշեց, որ շուրջ 5 տարի առաջ նրա հետ միջոցառման է մասնակցել։
«Նախագահող դատավորը մեղադրյալի հետ շուրջ 4-5 տարի առաջ 1-2 անգամ մասնակցել է միջոցառման, մասնավորապես՝ ճաշկերույթի։ Նշված միջոցառման մասնակցությունը պայմանավորված չէ մեղադրյալով և նախագահող դատավորով, այլ՝ անձով։ Դատարանը կողմերին հայտնում է, որ բացի դա, վերոնշյալ դատավորը երբևէ մեղադրյալի հետ հանդիպում չի ունեցել»,- ասաց դատավորը։
Կողմերն այս հիմքով դատավորին բացարկի հիմքեր չտեսան, Տիրան Խաչատրյանն էլ նշեց՝ չի հիշում դատավորին։