Հասարակություն

22-ամյա աղջկա մահվան հանգամանքները պարզվում են

Փետրվարի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում, «Աշտարակ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երիտասարդ աղջկա դի։ Մահացածն Արագածոտնի մարզի 22-ամյա բնակիչ Արմինե Ո.-ն է, որին հայտնաբերել էին լոգարանում՝ մահացած վիճակում:

Radar Armenia-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ հաղորդման առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացվում է նախաքննություն։