Հասարակություն

Քննարկվել են ՀՀ-ում ԱՀԿ կողմից առողջապահության ոլորում իրականացվող ծրագրերը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է, որ Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտային։

«Գործընկերոջ հետ քննարկել ենք մեր երկրում ԱՀԿ կողմից առողջապահության ոլորում իրականացվող ծրագրերը համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովման, առողջապահության մարդկային ռեսուրսների, բուժօգնության որակի ապահովման, ճանապարհային անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ։

Պայմանավորվել ենք ոչ պաշտոնական աշխատանքային քննարկում կազմակերպել ԱԺ առողջապահության հանձնաժողովի և մյուս հետաքրքրված պատգամավորների համար, որպեսզի մեր գործընկերները ավելի մանրամասն ծանոթանան ԱՀԿ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերին, տարբեր առողջապահական հարցերի շուրջ միջազգային լավագույն փորձին և արդեն իսկ արձանագրված արդյունքներին»։