Հասարակություն

ՊՆ փոխնախարարը Աբու Դաբիում մասնակցում է ռազմատեխնիկական ցուցահանդեսի

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում (ԱՄԷ) մասնակցում է «IDEX-2025» ռազմատեխնիկական ցուցահանդեսին, որին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։

Ցուցահանդեսին մասնակցության շրջանակում Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ:

Քննարկվում են ընթացիկ և զարգացման ծրագրեր, ձեռք են բերվում նոր պայմանավորվածություններ։