Հասարակություն

Փետրվարի 10-16-ը մետրոպոլիտենը սպասարկել է 450 հազար 161 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է մետրոյի շաբաթը թվերով.

«Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։

Շաբաթվա ուղևորահոսք․

Փետրվարի 10-ից փետրվարի 16-ը մետրոպոլիտենը սպասարկել է 450 հազար 161 ուղևոր։

Շարժակազմերի տվյալներ․

Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝

764՝ երեք վագոնանի,
1122՝ երկու վագոնանի,
1024՝ մեկ վագոնանի։

Կատարողականը՝ 100 %

Մաղթում ենք արագ և անխափան երթևեկություն։

Աշխատանքային հաճելի շաբաթ բոլորին։

Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։

Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները»։