Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ժամը 10։00֊ի դրությամբ առանց տեղումների եղանակ է։
Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Շինուհայր - Հարժիս - Սիսիան ավտոճանապարհին և Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է։
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Երասխ բնակավայրից մինչև Սուրենավան բնակավայր մառախուղ է, տեսանելիությունը՝ 150 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։