Հասարակություն

Ավտովթար՝ Այգավանում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Փետրվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Toyota մակնիշի և ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ տարբեր աստիճանի մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։