Հասարակություն

Պապիկյանը Մյունխենում մասնակցել է պաշտոնական ճաշի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին մասնակցել է Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի անունից Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակից Պաշտպանության նախարարների համար կազմակերպված պաշտոնական ճաշին:

Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել գործընկերոջ՝ Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ: