Հասարակություն

«Որպես սեփականություն՝ ՀՀ-ին է փոխանցվել Range Rover». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված Range Rover Sport Supercharged 5.0 մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության:

Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»,- գրել է վարչապետը: