Փետրվարի 15-ին, ժամը 16։13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի գյուղի մոտակայքում՝ «Ջիգլոսի աղբյուր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են MACK մակնիշի ավտոբաքը և KamAZ մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի, և առաջացել է խցանում․ տուժածներ չկան:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով՝ քարշակման եղանակով, MACK մակնիշի ավտոբաքը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից, որը շարունակել է ընթացքը․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է․ խցանման մեջ հայտնված մոտ 400 տրանսպորտային միջոց շարունակել է ընթացքը։