Հասարակություն

Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ. օգտակար խորհուրդներ՝ ՆԳՆ-ից

ՀՀ ՆԳՆ-ն օգտակար խուրհուրդներ է ներկայացրել վարորդներին ձմռանը երթևեկելիս։

  • «Վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
  • Պահպանել տարածություն դիմացի մեքենայից:
  • Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:
  • Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:

Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ, սրահի գորգը: Դա կօգնի բարելավել ձգողականությունը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:

Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:

Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված:

Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»։