Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ փետրվարի 14-ի վաղ առավոտից սկսած Գեղարքունիքի մարզի Մարտունու, Գավառի, Ճամբարակի, ավելի ուշ՝ նաև Սևանի
տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Նշված տարածաշրջանների ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները ճանապարհներին իրականացնում են ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Ժամը 9։00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզային, համայնքային, ինչպես նաև մարզով անցնող միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի։
Նույն ժամի դրությամբ մարզում ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները շարունակվում են։