«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 14-ին, որոշ հասցեներում ջրամատակարարման անջատումներ կլինեն.
- Շենգավիթ վարչական շրջանի Տարոնց, Եղբայրության, Հ.Հովսեփյան փողոցների, Արարատյան 1, 2 նրբանցքների, Արարատյան 10ԲԱՐԱՔ շենքի, 65-142/7 տներ՝ ժամը 12:30-18:00-ը
- Կոտայքի մարզի Կարենիս գյուղ՝ ժամը 10:00-19:00-ը,
- ք.Ջերմուկ Ձախափնյակ 14, 23Ա-23Բ, 27Ա-27Բ, 39-43 շենքեր՝ ժամը 11:30-15:00-ը,
- Շիրակի մարզի Մարալիկ քաղաք՝ ժամը 12:15-16:00-ը,
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: