Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել այսօր Երևանի թիվ 97 երթուղու ավտոբուսի վարորդի և 3 ուղևորի միջև վիճաբանության առթիվ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ֆիզիկական ներգործություն):
Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացրեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք՝ Radar Armenia-ն ավելի վաղ հայտնել էր, որ 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։