Հասարակություն

Երևանում բախվել է 7 ավտոմեքենա․ կա տուժած

Փետրվարի 13-ին, ժամը 14։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2003 թ.), Nissan, Opel (վարորդ՝ Վ․ Ղ․), Nissan (վարորդ՝ Լ․ Ք․), Honda (վարորդ՝ Հ․ Պ․), Nissan (վարորդ՝ Վ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները և Isuzu մակնիշի բեռանատարը (վարորդ՝ Ս․ Դ․)։

Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և տուժածին մոտեցրել  շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։