«Ո՞վ է ասել, որ միայն երեխան կարող է ֆրանսերեն սովորել։ Հայրիկն էլ, մայրիկն էլ կարող են գնալ տարբեր խմբերի»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման դեպքում սոցիալական կրեդիտների վերադարձի ծրագրին։
Ըստ նրա, շատ կարևոր է, որ մասնավորն էլ որակյալ ծառայություններ մատուցի։ Նա կարևորել է նաև գյուղերում նման ծառայությունների հասանելիությունը. «Կարող է լինել ջութակի ուսուցիչ, որ գնա գյուղ, որտեղ կա X թվով երեխա, համոզի 10-20 ծնողի, որ երեխաներին ջութակ նվագել կամ նկարել սովորեցնի»։ Ըստ նա՝ քաղաքներում նման ծրագրերը հասանելի են, բայց կարևոր է մարդկային ներուժը նաև գյուղերում օգտագործելը։
Մանրամասները՝ տեսանյութում։