Հասարակություն

«Հիվանդացության վիճակը համահունչ է սեզոնին». Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը լարված է, սակայն բնորոշ է այս սեզոնին։

Նա հայտնել է, որ ամենօրյա մշտադիտարկում են իրականացնում. «Վերջին 2-3 շաբաթը վիճակը նույնն է՝ համահունչ սեզոնին․ լարված, բայց չեմ կարող ասել՝ բռնկում կա»։

Ըստ նրա, նախորդ շաբաթվա, ինչպես նաև 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացությունը ցածր է 1,1 անգամ։

Նա շեշտել է, որ դպրոցների ու մանկապարտեզների գործունեությունը դադարեցնելու կարիք դեռ չկա։