Հասարակություն

«Սա էլ է արդարադատություն, որ թացը չորին չխառնվի». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սա մեր ստանձնած քաղաքական հանձնառությունների իրավական, օրինական իրացումն է. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետությանը 7 անշարժ գույք վերադարձնելուն։

Նա տեղեկացրել է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով առաջարկ է եղել, որ եթե հաշտություն է կնքվում որոշակի պայմաններով, ապա հնարավոր է բռնագանձման համակարգը մինչև 25% զիջում անի. «Եւ սա եղել է այդ ինստիտուտի կայացման կարևոր պայմաններից մեկը»։ 

Ըստ նրա, բոլոր ժամանակներում տարբեր իրավիճակներում, երբ խոսվել է բռնագանձման, «խլելու» մասին, երբեք նկատի չեն ունեցել ապօրինի ճանապարհներով այդ գործողությունների իրականացումը. «Միշտ նկատի է առնվել իրավական, իրավունքի հիման վրա, առանց որևէ մեկի իրավունքը ոտնահարելու, առանց ֆիզիկական բռնության, առանց ամենաթողության»։ 

Նրա խոսքով, այդ գործընթացը երկար է տևել, շատ են չարչարվել, «որ այս ամենի արդյունքում մեր երկիրը համաշխարհային քարտեզի գորշ գույներով չներկվի»․ 

«Սա էլ է արդարադատությունն, որ թացը չորին չխառնվի»,- ասել է նա։ Ըստ վարչապետի, իր համար անսպասելի էր, որ միասնական հաշվին 10 մլրդ դրամ լինի։

Մանրամասները՝ տեսանյութում