Հայաստանի վարորդական իրավունքները կճանաչվեն նաև ԱՄԷ-ում։
Կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում ընդունել է համապատասխան հուշագրի ստորագրման նպատակահարմարության մասին հարցը։
Ըստ հիմնավորումների, եթե քաղաքացին Հայաստանից գնում է Էմիրություններ (կամ հակառակը) մշտական բնակության պայմանով, ապա երկիրը պետք է փոխարինի քաղաքացու վարորդական իրավունքը սեփական երկրի վարորդական իրավունքով՝ առանց հավելյալ տեսական և գործնական քննությունների։