Հասարակություն

«Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս». նախարար

«Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս». նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի խնդրին․

«Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս՝ վճարովի հիմունքներով բաց թողնվող, որից փակված է, այսինքն՝ դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը: Տեսնում եք՝ ինչպիսի ահռելի մեծ թիվ կա, որ բժիշկը դուրս է գրել դեղատոմսը, բուժառուն գնացել է, բայց նրանից չեն պահանջել դեղատոմսը․ դեղը վաճառել են, և դեղատոմսը բաց է մնացել»,- ասել է նա։

Ըստ նախարարի՝ բոլոր այն դեպքերում, երբ կա թղթի վրա գրված կամ նշումով, թղթային տարբերակով դեղատոմս, նախարարությունը դեղատներին խնդրել է տրամադրել դրանք. «Որպեսզի հետագծելիության սկզբունքով գնանք, հասկանանք՝ այնտեղ ինչն է խնդիրը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական