ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարին։ Նա նշել է, որ պետությունը գիտակցում է դրա վտանգավորությունն ու, հատկապես, երիտասարդների վարքագծի վրա ունեցած բացասական ազդեցությունը։
Նախարարի խոսքով՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գործերով մի շարք վարույթներ են ուղարկվել դատարան. «Խնդիր կա հատկապես օպերատիվ հետախուզական տվյալներն ապացույցի վերածելու մասով»։