Փետրվարի 12-ին՝ ժամը 18․00-ին, շտապօգնության ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում 61-ամյա տղամարդ կա՝ գլխուղեղի վնասվածքով։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել ավազակային հարձակում։ Ոստիկանները փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր, գազային ատրճանակի պարկուճներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։