Փետրվարի 12-ին, ժամը 16։58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է GAZel մակնիշի միկրոավտոբուս, տուժածներ չկան։