Հասարակություն

Ինչու՞ պետք է քրոնիկ հիվանդություններ ունեցողները պատվաստվեն

Ինչու՞ պետք է քրոնիկ հիվանդություններ ունեցողները պատվաստվեն

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով։

Ո՞վքեր են բարձր ռիսկի խմբում`

  • Սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները
  • Շաքարային դիաբետ ունեցող անձինք
  • Տարեցները և իմունային անբավարարություն ունեցող անձինք:

Գրիպի հիմնական ախտանշաններն են`

  • Գլխացավ
  • Մկանացավեր
  • Ջերմության կտրուկ բարձրացում
  • Ցավ կոկորդում, չոր հազ
  • Հնարավոր են նաև լուծ և փսխումներ:

Տարեցների և իմունային անբավարարություն ունեցող անձանց մոտ ախտանշանները կարող են լինել ոչ բնորոշ՝ արտահայտվելով գիտակցության խանգարումներով կամ քրոնիկ հիվանդության սրացմամբ՝ առանց ջերմության բարձրացման։

Ինչու՞ պետք է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պատվաստվեն սեզոնային գրիպի դեմ`

  • Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը
  • Կանխում է քրոնիկ հիվանդության սրացումը
  • Նվազեցնում է հոսպիտալացման անհրաժեշտությունը:

Եթե ունեք քրոնիկ հիվանդություն և նկատում եք սուր շնչառական վարակի նշաններ, անհապաղ դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին։ Ուշացած կամ ինքնաբուժման հետևանքով բարդացած դեպքերը կարող են ծանր հետևանքներ ունենալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական